ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը
11:20, 22.06.2020 | mamul.am
11681 | 0

Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի առավոտյան գերազանցել է 9 միլիոնը, հաղորդվում է Worldometers կայքը: Հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 9 051 949, ապաքինվել է 4 842 043 մարդ, մահացել՝ 470 822 հիվանդ: Վարակման դեպքերի քանակով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները․ այդ երկրում վարակվել է 2 356 715 մարդ, մահացել՝ 122 248-ը: Բրազիլիան երկրորդ տեղում է՝ 1 086 990 վարակման և մահվան 50 659 դեպք։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 584 680 վարակված և 8 111 մահացած։ Չորրորդ տեղում Հնդկաստանն է, այստեղ վարակվել է 426 910 մարդ, մահացել՝ 13 703 հիվանդ։ Հինգերորդ տեղը Մեծ Բրիտանիայինն է՝ 304 331 վարակված, որին հաջորդում է Իսպանիան՝ 293 352 հիվանդ, Պերուն՝ 254 936, Չիլին՝ 242 355, Իտալիա՝ 238 499 և Իրանը՝ 204 952։

Հայաստանը զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը։ Վարակման 20 588 դեպք և 360 մահացած։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր