ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ճապոնիայում կորոնավիրուսի նոր արագ թեստ են մշակել
17:50, 22.06.2020 | mamul.am
11878 | 0

Հունիսի 22-ին ճապոնական Shionogi դեղագործական ընկերությունը պաշտոնապես հայտարարել է երկրի երեք համալսարանների խմբի հետ լիցենզավորման պայմանագրի կնքման մասին, որոնք մշակել են COVID-19-ի ախտորոշման արագ և պարզ թեստ, հայտնում է կորպորացիայի կայքը։
Նշվում է, որ նոր թեստը մշակվել է Տոկիոյի Նիհոն համալսարանի, Գումմայի համալսարանի և Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտողների խմբի կողմից:
Թեստը հիմնված է թքի նմուշի վրա և թույլ է տալիս հիվանդությունն ախտորոշել մոտ 30 րոպեի ընթացքում՝ առանց բարդ սարքավորումների: Հայտնի է, որ ճշգրտությամբ այն չի զիջում տարածված ՊՌՇ մեթոդի վրա հիմնված թեստային համակարգերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր