ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Հայկական զորախումբը՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին
12:40, 24.06.2020 | mamul.am
9833 | 0

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ հայկական զորախումբը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատշաճ մակարդակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր