ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ինչպես պարզել՝ արդյոք ձեր հեռախոսը գաղտնալսվում է, թե ոչ
01:20, 25.06.2020 | mamul.am
15830 | 0

Լրացուցիչ ծրագրային ապահովումը, հավելվածները, որոնք օգտատերն ինքը չի տեղադրել սմարթֆոնում, կարող են վկայել այն մասին, որ այն գաղտնալսվում է։ Այս մասին հայտարարել է TelecomDaily տեղեկատվական և վերլուծական գործակալության ղեկավար Դենիս Կուսկովը:
Անհանգստացնող նշան կարող է լինել սմարթֆոնի ոչ նորմալ աշխատանքը։ Օրինակ, ինքնուրույն միացումն ու անջատումը, մարտկոցի շուտ սպառումն ու տաքացումն այն ժամանակ, երբ այն չի օգտագործվում։
«Երբ դուք չեք օգտագործում հեռախոսն, այն գերտաքանում է մարտկոցի կամ ծրագրային ապահովման խնդիրների պատճառով, սակայն հակառակ դեպքում, ըստ նախատեսվածի, այն պետք է լինի նորմալ ջերմաստիճանի», - ասել է Կուսկովը:
Բջջային հեռախոսների սեփականատերերին խորհուրդ է տարվում պարբերաբար ստուգել՝ արդյոք առանց նրանց իմացության, նոր հավելվածներ չեն հայտնվել հեռախոսում։ Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում տեղադրել հատուկ ծրագրային ապահովում։ Դա կարող եք ինքներդ դա անել կամ դիմել սպասարկման կենտրոնների մասնագետներին։
Ըստ Կուսկովի՝ գաղտնալսումը լինում է 2 տեսակի՝ օրինական և անօրինական։ Առաջին դեպքում տվյալների հասանելիություն են ստանում հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Անօրինական տարբերակով գաղտնալսումը պատվիրում են անհատները՝ կարող են լինել բիզնես մրցակիցները, հարազատները կամ ամուսինները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր