ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բժիշկները նշել են շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները
15:15, 28.06.2020 | mamul.am
13610 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ 1980 թ․-ից սկսած, ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվն ավելացել է չորս անգամ և հասել 422 միլիոնի: Ամերիկացի բժիշկները նշում են, որ ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 10%-ն ունի շաքարային դիաբետ։
Բժիշկներն առանձնացրել են հիվանդության հնարավոր ախտանիշները՝
• ծարավի ուժեղ զգացում,
• մաշկի չորություն,
• վերքերի դանդաղ ապաքինում,
• հաճախակի վարակվածություն,
• մշտական հոգնածություն,
• ձեռքերի և ոտքերի թմրածություն,
• քաշի կտրուկ նվազում,
• տեսողության վատացում,
• ծայրահեղ սովի զգացում,
• հաճախամիզություն
Ամերիկացի բժիշկների վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում 12-18 տարեկան երիտասարդների 18%-ը և 19-34 տարեկան մարդկանց 24%-ն ունի նախադիաբետի սահմանային վիճակ, երբ մարմինն այլևս նորմալ չի գործում, սակայն խանգարումները դեռ չեն հասել հիվանդության փուլին: Հիվանդության զարգացման պատճառներից մեկը ճարպակալումն է:
Այս հիվանդությունը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են կուրությունը, սրտանոթային հիվանդությունները, վերջույթների անդամահատումը և վաղաժամ մահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր