Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 565.06, RUB 6.28, GBP 618.49
+15 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
#iPhone12-ի փաթեթը համալրված չի լինի ականջակալներով և սնուցման ադապտերով
23:20, 26.06.2020

Ականջակալներն ու սնուցման ադապտերը չեն ներառվի Apple-ի նոր iPhone 12 սմարթֆոնների փաթեթում։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել MacRumors ինտերնետային պորտալը, որը մասնագիտանում է Apple ընկերության վերաբերյալ վերջին տեղեկությունների, կանխատեսումների և լուրերի հրապարակմամբ։
Պորտալը հղում է անում Barclays ընկերության հետազոտական բաժնի վերլուծաբանների զեկույցին: Ըստ նրանց, այս տարի շնորհանդեսին պատրաստվելով, Apple-ի նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն առանց՝ ավանդաբար ներառված անլար EarPods ականջակալների: Բացի այդ, հնարավոր է, որ iPhone 12-ի գնորդները սմարթֆոնի նոր տուփում սնուցման ադապտեր չգտնեն: Նոր սմարթֆոնների տուփը կներառի միայն USB-C-Lightning մալուխը:
Ըստ Barclays-ի՝ նոր iPhone-ի արտադրությունը հետ է ընկնում նշված ժամանակացույցից 4-6 շաբաթով: Նորույթի ներկայացումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին, բայց որոշ մոդելներ պատվիրելու հնարավորությունը հասանելի կլինի միայն հոկտեմբերին կամ նոյեմբերին:
Ավելի վաղ Business Insider-ը հայտնել էր, որ Apple-ը նախատեսում է այս տարի թողարկել տասներկուերորդ սերնդի սմարթֆոնի չորս տարբերակ, որոնք կունենան 5G տեխնոլոգիայի հասանելիություն և OLED էկրաններ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր