Ֆրանսահայ քաղաքական գործիչ և բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ընտրություններին ստացել է ընտրողների 42.5% քվեն: Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Նրա հիմնական նպատակը կլիմայի պահպանումն ու անհավասարության դեմ պայքարն է: Ժաննա Բարսեղյանը ՀՀ Առաջին Հանրապետության խորհդարանի պատգամավոր Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է: |