ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Սա վարակը տարածելու ամենահեշտ միջոցն է». Ժաննա Ալեքսանյան
04:10, 30.06.2020 | mamul.am
7206 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանություններն առաջին հերթին մարդկանց հասանելի պետք է դարձնեն դիմակները. դրանց գները շարունակում են մնալ 150-ից 200 դրամ: Հալաբյան փողոցի դեղատներից մեկում հանդիպեցի նաև նույն դիմակները 300 դրամով: Մարդը, եթե օրվա մեջ 4 անգամ պետք է փոխի դիմակը, ինչպես իրենք են պնդում, առնվազն պետք է ծախսի մոտ 1000 դրամ, ինչը ոչ մի կերպ չի կարող իրեն թույլ տալ: Նկատելի է, որ մարդիկ նույն դիմակը կրում են օրեր շարունակ և էնպես չի, որ մարդիկ չեն ուզում փոխել: Սա արդեն վարակը տարածելու ամենահեշտ միջոցն է: Մեր բնակչության հիմնական մասը, մասնավորապես՝ խոցելի խումբը, զրկված է իրացնելու այդ պահանջը: Հնարավորություն և պայմաններ ստեղծեք նրանց համար, օրինակ, կարող եք պարգևավճարներ տալ նաև թոշակառուներին, դա չնչին գումար է կամ պարգևավճար՝ դիմակ գնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր