ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Ռեփեր Քանյե Ուեսթը «Արարատ» անվանումով սպորտային կոշիկ է թողարկել
19:40, 29.06.2020 | mamul.am
22788 | 0

Ռեփեր Քանյե Ուեսթի YEEZY MAFIA ապրանքանիշի նոր հավաքածուի մարզակոշիկները ստացել են «Արարատ» անվանումը: Հայտնի է, որ 75 դոլար արժողությամբ մարզակոշիկներն սպառվել են 20 ժամվա ընթացքում։ Ապրանքանիշի ինսթագրամյան էջում օգտատերերը գրել են․ «Մարզակոշիկները միայն հայերի համար չեն», «Ինչպե՞ս կարելի էր նման բան մտածել», «Երևի ահռելի մեծ արժեք ունեն», «Արդյո՞ք այս մոդելը միայն տղամարդկանց համար է, թե նախատեսված է երկու սեռերի համար»։ Հիմնականում օգտատերերը իրենց հիացմունքն են հայտնել մարզակոշիկի թողարկման կապակցությամբ։
Նշենք՝ Քիմ Քարդաշյանը դեռևս 2019-ի դեկտեմբերին Տոկիո կատարած այցի ժամանակ կրել էր այս մարզակոշիկները։

Ռեփեր Քանյե Ուեսթը «Արարատ» անվանումով սպորտային կոշիկ է թողարկել
Ռեփեր Քանյե Ուեսթը «Արարատ» անվանումով սպորտային կոշիկ է թողարկել
Ռեփեր Քանյե Ուեսթը «Արարատ» անվանումով սպորտային կոշիկ է թողարկել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր