ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը գնահատել է #COVID_19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը
00:05, 30.06.2020 | mamul.am
11813 | 0

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութի արդյունավետությունը դժվար թե կազմի 100%, և ամենայն հավանականությամբ, կկազմի 75%:
«Ես լրջորեն կասկածում եմ, որ ցանկացած պատվաստանյութ կարող է ապահովել 100% պաշտպանություն: Առայժմ մեր լավագույն արդյունքը կարմրուկն է, որի պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 97-98%: Լավ կլիներ, եթե մենք կարողանայինք հասնել դրան, սակայն կասկածում եմ, որ կկարողանանք: Ես գոհ կլինեմ 70-75% արդյունավետությունից, քանի որ դա բավարար կլինի հավաքական իմունիտետին հասնելու համար»,- նշել է Ֆաուչին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր