ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց». Արման Աբովյան
02:05, 30.06.2020 | mamul.am
4728 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը:

Սա արդեն աբսուրդ չի, սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունն զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիարով։ Մի կողմից, կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին, որ դիմակ չի կրում և երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում, Առողջապահության նախարարը, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են հոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։

Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն, թե ո՞ր ծակը մտնի, որ փրկվի հարկերից և վարկերից, արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը... Էլ ո՞ր մեկն ասեմ։

Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր... Դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր