ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սերժի նախագահ Արմեն Սարգսյանը վերջինը հանեց իր դիմակը». Արտակ Գալստյան
22:20, 30.06.2020 | mamul.am
10162 | 0

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Նախագահը հրաժարվել է ստորագրել այսօր ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, որով վերջնականապես ազատվում էինք ՍԴ դատավորներից:

Արձանագրենք, որ Սերժի նախագահ Արմեն Սարգսյանը վերջինը հանեց իր դիմակը:

Ըստ սահմանադրության 129-րդ հոդվածի՝ եթե Նախագահը չի ստորագրում օրենքը, ապա 21-օրվա ընթացքում դիմում է ՍԴ, եթե նախագահը ՍԴ-էլ չի դիմում, ապա օրենքը հինգ օրվա ընթացքում ստորագրում է ԱԺ նախագահը:
Կարծում եմ՝ Սահմանադրության 129-րդ հոդվածում պետք է ավելացվի ևս մեկ կետ, հետևյալ բովանդակությամբ՝
եթե նախագեյը չի ուզում ստորագրի օրենքը, ապա նրան ժողովրդով 24-ժամյա ռեժիմով համոզում ենք, եթե չի համոզվում, ապա կրկին 24-ժամյա ռեժիմով նախագահի ձեռքից, իրավունքի ուժով, վերցնում և պետականացնում ենք, Ամուլսարն ու մնացած ոսկու հանքերը:

Համենայնդեպս, այդպես կանեին ցանկացած երկրում, որտեղ, իրոք, հաղթել է հեղափոխությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր