ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ստեղծվել է ինտերնետ հասանելիությամբ «խելացի դիմակ»
00:20, 01.07.2020 | mamul.am
9068 | 0

Ճապոնական սթարթափ Donut Robotics-ն ստեղծել է ինտերնետ հասանելիությամբ դիմակ։ «Խելացի դիմակը» կարողանում է հաղորդագրություններ ուղարկել և ճապոներենից 8 այլ լեզուներ թարգմանել։
Սպիտակ, պլաստիկ սարքավորումը հարկավոր է կրել բժշկական դիմակի վրայից։ Դիմակը հեռախոսին կամ պլանշետին է միանում Bluetooth-ի միջոցով։ Սարքը հատուկ ծրագրի օգնությամբ խոսքը կարողանում է վերածել տեքստային հաղորդագրության, զանգեր կատարել և նույնիսկ բարձրացնել դիմակի տիրոջ ձայնը։
Ներկայացուցիչները պատմել են, որ տարիներ շարունակ աշխատել են ռոբոտի վրա։ Ապա օգտագործել են առկա տեխնոլոգիաները՝ համաճարակի ժամանակ արդիական արտադրանք ստեղծելու համար:
Առաջին 5000 «խելացի դիմակները» Ճապոնիայից կառաքվեն սեպտեմբերին, կվաճառվեն նաև Չինաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Մեկ դիմակի արժեքն է 40 ԱՄՆ դոլար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր