ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մեռյալ կղզի. ինչու են հազարավոր մարդիկ հեռացել՝ իրենց քաղաքը վերածելով սահմռկեցուցիչ վայրի
21:10, 05.07.2020 | mamul.am
11018 | 0

Այս լքված կղզում ժամանակին ապրել է մի քանի հազար մարդ։
Այնտեղ կա ամեն ինչ քաղաքակիրթ միջավայրի համար՝ բարձրահարկ շենքեր, սրճարաններ, խանութներ, դպրոցներ, լողավազաններ, բայց չկան մարդիկ։ Սա Հասիման է:


Կղզին բնակեցվել է XIX դարի սկզբին։ Դա պայմանավորված էր ածխի հսկայական պաշարների հայտնաբերմամբ: Մինչև 1960թ․ կղզու բնակչության թիվը հասել է մի քանի հազար մարդու, թեև կղզին փոքր է՝ լայնությունը՝ 160 մ, իսկ երկարությունը՝ 480 մ:

Սակայն 1974-ին ածխի պաշարներն ամբողջությամբ սպառվել են, իսկ ձեռնարկությունները՝ փակվել: Մարդիկ մնացել են առանց աշխատանքի և սկսել են հեռանալ կղզուց
2015թ․ կղզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Զբոսաշրջիկները կարող են այցելել կղզի, սակայն միայն կղզու որոշակի հատվածներ, քանի որ գրեթե բոլոր շենքերն այնտեղ վթարային են:

Այս անսովոր կղզու տարածքը պատկանում է Ճապոնիային և գտնվում է Արևելաչինական ծովում՝ Նագասակի քաղաքից 15 կմ հեռավորության վրա։

Հասիմա կղզում են անցկացվել «Սքայֆոլ» ֆիլմի նկարահանումները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր