ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Լոռու մարզում մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն կիրականացվի․ մարզպետի որոշման հետքերով․ «Ժողովուրդ»
09:00, 01.07.2020 | mamul.am
4229 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը: Օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական և ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ և ներկայացնի հաշվետվություն:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Դա ստեղծված է եղել, ուղղակի իմ որոշումով կազմն է փոփոխվել, քանի որ նոր աշխատողներ են: Դա պարտադիր հանձնաժողով է և բոլոր մարզերում կա, գործում է»: Մարզպետի խոսքով՝ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ: Հարցին՝ հանձնաժողովի կողմից հսկողությունն ինչ տեսքով է, մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող դրա մասին մանրամասն ասել: Այնուամենայնիվ, դարձյալ մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովը ստեղծված է մահվան կասկածելի դեպքերն ուսումնասիրելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն անկեղծացավ. «Դեպք չի եղել, որ ուսումնասիրենք, դրա համար չեմ կարող մանրամասն ասել, թե որ դեպքերում է պետք ուսումնասիրություն անցկացնել»: Պարզվում է՝ հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան եւս, բայց ուսումնասիրող չկա»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր