ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պնդումը չի համապատասխանում իրականությանը». Նիկոլայ Բաղդասարյան
09:45, 01.07.2020 | mamul.am
4195 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ՀՀ Սահմանադրական փոփոխությունները վերաբերել են 3 դատավորի և որևէ խնդիր չկար, դիմելու ՀՀ ՍԴ, չէ որ 6 դատավոր կարող էին գործը քննել: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ Սահմանադրական փոփոխությունները վերաբերել են 7 դատավորի, որից 3-ի լիազորություները դադարեցվել են, իսկ 4-ի լիազորությունների ժամկետը կրճատվել է: Նույնն արվում է ՀՀ նախագհի լիազորությունների մասով՝ ՀՀ ՍԴ դիմելու հետ կապված: Բանավեճի կարիք կա, որ բոլոր փաստերին տրվի ճիշտ գնահատական»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր