ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գուցե պատճառն այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում»․ Դավիթ Խաժակյան
21:25, 01.07.2020 | mamul.am
4064 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը․ «Հունիսի 12-ից այս կողմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ։

Ըստ այդմ, կա՛մ Երևանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երևանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Գուցե պատճառը այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի և սեփական պարտականությունների նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր