ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6556 նոր դեպք
14:40, 01.07.2020 | mamul.am
4539 | 0

Ռուսաստանի 84 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 556 դեպք է հաստատվել, մահացել է 216 մարդ (նախօրեին՝ 154)․ վարակվածների թիվը հասնում է 654 405-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է РБК-ն։
Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 611 (ընդհանուրը՝ 222․2 հազար), Մերձմոսկվայում` 306 (ընդհանուրը՝ 57.8 հազար), Սանկտ Պետերբուրգում՝ 262 (ընդհանուրը՝ 24․4 հազար), Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 261 (ընդհանուրը՝ 9․2 հազար), Իրկուտսկի շրջանում՝ 248 (ընդհանուրը՝ 7․5 հազար), Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 228 (ընդհանուրը՝ 7․5 հազար), Սվերդլովսկի շրջանում՝ 256 (ընդհանուրը՝ 13 հազար): ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 10 200 մարդ, ընդհանուր՝ 422.9 հազար, մահացել է 9 536 հիվանդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր