ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մարտի սկզբից #COVID_19-ից ավելի քան 180 լրագրող է մահացել
16:10, 01.07.2020 | mamul.am
4556 | 0

Վերջին չորս ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 35 երկրում առնվազն 186 լրագրող է մահացել, գրում է Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպությունը:
Հունիսին գրանցվել է մահվան 59 դեպք: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը նշել է, որ մահվան ցուցանիշն ավելի բարձր է, քանի որ ո՛չ բոլոր երկրները կարող են լիարժեք տեղեկատվություն տրամադրել համավարակի ընթացքում մահացած լրագրողների մասին, և ո՛չ բոլոր մահացածներն են հանձնել կորոնավիրուսի ախտորոշման թեստ։ Ըստ կազմակերպության տվյալների՝ մահացության ցուցանիշով առաջին հորիզոնականում է Լատինական Ամերիկան, որտեղ COVID-19-ից մահացել է 93 լրագրող: Հաջորդում են Ասիան (34), Եվրոպան (26), Աֆրիկան (19) և Հյուսիսային Ամերիկան (14): Պերուում (37) գրանցվել է լրագրողների մահվան ամենաբարձր ցուցանիշը, որին հաջորդում է Բրազիլիան (16), Մեքսիկան (14), ԱՄՆ-ը (13), Էկվադորը (12), Պակիստանը (10), Բանգլադեշը (9), Հնդկաստանը (9), Նիգերիան (8), Միացյալ Թագավորությունը (7), Բոլիվիան (5), Ռուսաստանը (5), Նիկարագուան (4), Ֆրանսիան (4)․ մեկական մահ է գրանցվել Դոմինիկյան Հանրապետությունում, Իսպանիայում, Իտալիայում և Կամերունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր