Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մեծապետական Ռուսաստանը երբեք չի համակերպվելու Հայաստանի ազատ, անկախ և ինքնիշխան ապրելու բնական իրավունքի հետ, և դա իրականությունն արտացոլող փաստ է: Սակայն ողջ խնդիրը մեր խեղված հավաքական հոգեբանության մեջ է: Այն պահից սկսած, երբ մենք բոլորս, միասնական և ազգովի, ընկալենք ու ստանձնենք ռուսական ամոթալի գաղութացվածությունից դուրս գալու պատմական հրամայականը, այդ պահից սկսած մենք հաստատ հաղթելու ենք, և հենց դա էլ կլինի մեր ազատության Նոր Սարդարապատը, այլապես ազգի դավաճանների և Կարսի ճակատագրական անկման ստվերները հավերժ հետապնդելու են մեզ»: |