ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ճշգրտվել են ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտք գործելու կանոնները
23:00, 01.07.2020 | mamul.am
4778 | 0

Ուկրաինայի կառավարությունը որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ ՀՀ դեսպանության՝ հունիսի 15-ին հրապարակած՝ Ուկրաինա մուտք գործելու կանոնները մնում են ուժի մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Կանոններում նոր հավելումները, որոնք կիրառելի են ՀՀ քաղաքացիների համար, հետևյալն են․

1. COVID-19-ի զգալի տարածվածություն ունեցող պետություններից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր օբսերվացիայի կամ ինքնամեկուսացման պարտադիր պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի աշտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով և այդ թեստավորման արդյունքը բացասական է։

2. Հստակեցվել են սահմանային վերահսկողության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի մաս կազմող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները։ Այդպիսի ապահովագրության պայմանագիրը (սերտիֆիկատը, վկայագիրը) պետք է տրված լինի Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության, կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ապահովագրական ընկերության, կամ ուկրաինական ապահովագրական ընկերության հետ փոխօգնության պայմանագիր ունեցող օտարերկրյա ընկերության կողմից, և որը ծածկում է COVID-19-ի բուժման, օբսերվացիայի հետ կապված ծախսերն ու վավեր է անձի՝ Ուկրաինայում մնալու տևողության համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր