ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»
09:05, 02.07.2020 | mamul.am
7385 | 1

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին և վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժանացել։ Մարդիկ հիշել են, որ նա եղել է «հայոց ընտրակեղծարարության նախակարապետը», չնայած, ոմանց կարծիքով, առկա թեկնածուների մեջ ամենանորմալ իրավաբանն է և ունի նաև լուրջ «բոնուս»` Խաչատուր Սուքիասյանի խնամին է։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը շատ էր ուզում, որ իր քավոր Վլադիմիր Վարդանյանը դառնա ՍԴ նախագահ, սակայն այդ դեպքում բաց կմնար առանց այն էլ բոբիկ խորհրդարանի իրավական բլոկը։ Ինչ վերաբերում է փաստաբան Կարապետ Բադալյանի թեկնածությանը, ապա նա «Ռեստարտի» շահերն է պաշտպանել, այսինքն՝ սորոսական թիմի թեկնածուն է։ Բացի այդ, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինն է՝ Արսեն Խառատյանի փեսան»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր