ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»․ Նիկոլ Փաշինյան
12:10, 02.07.2020 | mamul.am
8033 | 0

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ 2018-ից հետո բենզինի ու դիզվառելիքի շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Փաշինյանն անդրադարձավ նաև բենզինի որակի ու քանակի հարցին․ «Երբ քաղաքացին վճարում է՝ 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»։

Կառավարության նիստում հավանության արժանացավ նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը։ Ըստ փոխվարչապետի՝ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավոր կլինի ղազախական վառելիքն ավելի լավ պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում մրցակցության հնարավորություն կստեղծվի։

Կառավարության նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր