ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Կարող են լինել երկրներ, որոնք միանգամից, մեծ քանակի պատվաստանյութ գնեն ու մյուս երկրներին այն հասնի շատ ուշ»․ նախարար
11:45, 02.07.2020 | mamul.am
4090 | 0

Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է աշխարհում պատվաստանյութերի մշակման գործընթացը։

«Աշխարհում 100-ից ավելի թեկնածու-պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որոնցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում, ընթացքը ցույց է տալիս, որ լինելու են մի քանի պատվաստանյութեր։ Հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են․․․ Ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից, մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն ու մյուս երկրներին այն հասանելի լինի շատ ուշ՝ օրինակ 2021-ի սկզբին, երկրների մի խմբի հասնի դրանից ևս մեկ տարի հետո, դրա համար կարևոր է բանակցությունները վարել այսօրվանից՝ դեռ չունենալով վերջնական արտադրանքը։ Տարբեր գնահատականով մատակարարումները հասանելի կլինեն երկրներին 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին, ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնանը»,- հայտարարեց Թորոսյանը՝ հավելելով, որ բանակցությունների մասին պարբերաբար կտեղեկացնի։

Կառավարության նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր