ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Վլադիմիր Պուտինը կարող է նախագահել մինչև 2036 թվականը
12:25, 02.07.2020 | mamul.am
5962 | 0

Մոսկվայի ժամանակով ժամը 9:55-ի դրությամբ, Ռուսաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկության նախնական արդյունքները․ կողմ է քվեարկել ռուսաստանցիների 77.92%-ը, դեմ՝ 21.27%-ը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Չեչնիայում․ ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 97,92%-ը, դեմ՝ 1,94%-ը: Ամենաշատ դեմ քվեարկած տարածքն է դարձել Նենեցյան ինքնավար օկրուգը։ Դեմ է եղել մասնակիցների 55%-ը, կողմ՝ 43%-ը։ Այս փոփոխությունները կչեղարկեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա կրկին առաջադրվել 2024, ինչպես նաև 2030թ-ի նախագահական ընտրություններում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր