ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է սահմանել. #Bloomberg
14:45, 02.07.2020 | mamul.am
9413 | 0

Ամերիկյան Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի անձնական կարողությունը նոր ռեկորդ է սահամնել՝ հասնելով 171,6 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg-ը։ Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 11%-ը։
Նախօրեին ընկերության արժեթղթերը թանկացել են 4,4%-ով՝ հասնելով ռեկորդային 2 878,7 դոլարի։
Գործակալության տվյալներով՝ միայն 2020 թվականի առաջին կիսամյակում Բեզոսի կարողությունն ավելացել է 56,7 միլիարդ դոլարով:
Amazon-ում 4% բաժնեմաս ունի նաև Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Բեզոսը, ում ունեցվածքը գնահատվում է 56.9 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր