ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արցախում մեկնարկել են միասնական քննությունները
13:55, 02.07.2020 | mamul.am
2766 | 0

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները:

Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն:
Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ:

Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դիմորդներին տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր