ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կրեմլի խոսափող Սոլովյովը վատացել է, որ Հանրայինը ցուցադրել է Նավալնիին»․ Լյովա Եղիազարյան
15:05, 02.07.2020 | mamul.am
6585 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլի խոսափող Սոլովյովը վատացել է, որ Հանրայինը ցուցադրել է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Նավալնիին:
Լավ է արել: Մենք ինքնիշխան երկիր ենք և մենք ենք որոշում ինչ ցուցադրել, ում ցուցադրել:
Մի քանի օր առաջ սույն մարդը ԲՀԿ-ի Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ հավաքել էր բամբասողների մի կույտ, որոնք կեղտ էին թափում Հայաստանի իշխանությունների հասցեին:
Վատացել է նաև Հայաստանի ռուսական 5-րդ շարասյունը՝ հետևանքներ, ֆլան-ֆստան: Դե դա ստրուկին, հաճկատարին հատուկ է, չեմ էլ զարմանում:

Ապրի Հանրայինը:

Ապրի Հանրայինը:

Մենք չենք ասում, որ Պուտինը սահմանադրական նոր փոփոխություններով իշխելու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր