ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սաուդյան Արաբիան #OPEC+ երկրներին սպառնում է նավթային պատերազմով
17:00, 02.07.2020 | mamul.am
8132 | 0

Սաուդյան Արաբիան OPEC+ երկրներին սպառնում է նավթային պատերազմով, եթե նրանք չկատարեն արտահանման կրճատման մասին համաձայնագրի կետերը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանն օրեր առաջ վերջնագիր է ներկայացրել Անգոլային և Նիգերիային՝ պահանջելով ներկայացնել արտահանման լրացուցիչ կրճատումների ծրագրեր՝ չկատարված պարտավորությունները փոխհատուցելու համար:

Նախարարը երկրներին նաև տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիան կարող է սկսել նավթը ցածր գներով վաճառել՝ Անգոլային և Նիգերիային վնասելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր