ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Գյումրեցի տատիկի դին գտնվեց». Նաիրա Զոհրաբյան
16:35, 02.07.2020 | mamul.am
9041 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրեցի տատիկի դին գտնվեց

Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի:

Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

Դժվար է ասել՝ սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին, դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր