ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կարո՞ղ են կենդանիները #COVID_19-ի վարակակիր լինել և վարակը փոխանցել մարդկանց
18:15, 02.07.2020 | mamul.am
7256 | 0

#Covid-19 վիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն, սակայն կենդանիներից վարակման դեպքեր նույնպես եղել են․ վարակված մարդկանց հետ առնչվելուց հետո որոշ կենդանիների (ջրաքիսներ, շներ, տնային կատուներ և վագրեր) մոտ հայտնաբերվել է Covid-19, հայտում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման առաջին դեպքերն արձանագրվել են Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ ջրաքիսների ֆերմայի կենդանիները վարակվել էին աշխատակիցներից և վարակել այլ մարդկանց։ Այժմ հետազոտությունները շարունակվում են` պարզելու, թե որ կենդանիներն են առավել խոցելի այս վիրուսի համար՝ ապագայում նոր բռնկումներից խուսափելու նպատակով։

Այնուամենայնիվ, Covid-19 ախտանշաններ ունեցող անձանց խորհուրդ է տրվում խուսափել կենդանիների հետ շփումից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր