ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մենք դա ընդունում ենք՝ որպես դաժան ինքնախոստովանություն». Անի Սամսոնյան
00:25, 03.07.2020 | mamul.am
5444 | 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարակուսելի ինքնախոստովանություն

Այսօր իմացա, որ իշխանության պատգամավորները գանգատվել են այն փաստից, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Մասնավորապես, նրանք նշել են, որ սխալ է համավարակի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալը:

Ուզում եմ մեր գործընկերներին հիշեցնել, որ հանձնաժողովն իր աշխատանքները կարող է սկսել միայն սեպտեմբերին: Եթե դուք համոզված եք, որ սեպտեմբերին համավարակի ճգնաժամը հաղթահարված չի լինելու, ապա մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո՛չ հիմա, ո՛չ էլ առաջիկայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր