ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրն անտեսել է Բրիտանիայի և Հունաստանի կառավարությունների պահանջները
00:30, 03.07.2020 | mamul.am
8752 | 0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը՝ Սթենլի Ջոնսոնը, ոտնահարել է Մեծ Բրիտանիայի և Հունաստանի կառավարությունների պահանջները՝ Բուլղարիայի տարածքով մեկնելով Հունաստան, հայտնում է Greek Reporter-ը: Վարչապետի հայրը Հունաստան է ժամանել երրորդ երկրի միջոցով` ցույց տալով, որ հնարավոր է շրջանցել սահմանափակումները, որոնք սահմանվել են Հունաստանի կառավարության կողմից: 79-ամյա Սթենլին Հունաստան է ժամանել Սոֆիայից, քանի որ Հունաստանի կառավարությունն արգելել է Մեծ Բրիտանիայի հետ ուղիղ չվերթների իրականցումը մինչև հուլիսի կեսերը: Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը ժամանել է Աթենք՝ Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Պիլիոնի իր առանձնատուն այցելելու համար: Նա իր ճանապարհորդության մասին պատմել է Instagram-ում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր