ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում․ «Ժողովուրդ»
09:20, 03.07.2020 | mamul.am
6795 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները և փոխհատուցում տրամադրել:

Նշենք, որ Մելոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինի հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում: Իսկ ո՞րն է հայցի պատճառը. մայիսի 8-ին Խաժակյանն անդրադարձել էր Աշոտ Մելոյանի հետևյալ գրառմանը. «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, և անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր. «Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, և հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Աշոտ Մելոյանը, որպես իր հեղինակության «փրկագին», ավագանու ընդդիմադիր անդամից դատարանի միջոցով պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր