Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.66, EUR 572.79, RUB 6.59, GBP 634.22
+28 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր». Ժիրայր Սեֆիլյան
21:40, 03.07.2020

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ Ռուսաստանի ապագա իշխանությանը և հայ ժողովրդին։

Ռուսաստանի ապագա իշխանությունը, որ շատ կարճ ժամանակ անց փոխարինելու է ներկայիս ռեժիմին, պետք է հաշտվի հետևյալ երկու փաստի հետ.

1) Ամեն բան ունի սկիզբ և վերջ։ Տվյալ դեպքում՝ ավարտվում է Հայաստանի արևելյան հատվածի նկատմամբ ավելի քան երկու հարյուր տարի առաջ հաստատված ռուսական ռազմավարական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանն այլևս չի լինելու Ռուսաստանի ֆորպոստ և գաղութ-կայազոր։
2) Հայաստանը տասնյակ անգամ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի։ Այս առումով Հայաստանն այլընտրանք ունի, իսկ Ռուսաստանը՝ ոչ։ Ուստի Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում Հայաստանի հետ արժանապատիվ և իրավահավասար հարաբերությունների հաստատումը։

Հայ ժողովրդի համար օրախնդիր է ազգային պետականությունը ինքնիշխան կենսունակ պետության ձևով ու բովանդակությամբ կայացնելու հարցը։

Այս նպատակին հասնելու համար մենք առաջին քայլով պետք է քաղաքականության մեջ վեր կանգնենք որևէ ժողովրդի, այդ թվում՝ ռուս ժողովրդի, նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունք ունենալու պարզունակ երկընտրանքից։ Առավել ևս՝ իրավունք չունենք բաժանվել ռուսասերների և հակառուսների։ Քանի դեռ օտարն է մեր նպատակի և ճանապարհի ընտրության չափանիշը, մենք մնալու ենք բաժանված և թույլ։ Պետք է առաջնորդվենք ազգային շահերով և ըստ այդմ, ընտրենք դաշնակիցներ ու գործընկերներ։

Վստահ լինենք, որ հաջողելու ենք։ Ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրավիճակից, ներկայումս համաշխարհային և աշխարհաքաղաքական գործընթացները նպաստավոր են որպես ինքնիշխան գործոն կայանալու և մեր ազգային իղձերն իրականացնելու համար»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր