ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Եթե բարձրարժեք սերմացուն արժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը». Վարազդատ Կարապետյան
03:05, 04.07.2020 | mamul.am
3549 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանն աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովելու ծրագիրը։

Եթե գյուղացին ցանում է 2-ից մինչև 20 հեկտար աշնանացան ցորեն, ապա կառավարությունը յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի համար գյուղացուն կփոխհատուցի 70 դրամ գումար։ Պայմանականորեն, եթե բարձրարժեք սերմացուն կարժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը։

Հիմնական պայմանը որակյալ առաջին վերարտադրության սերմացուի գնումն է. ցանկը հաստատված է ծրագրի հավելվածում։

Արդյունքում, եթե հիմա գյուղացին, օգտագործելով նախորդ տարիներից մնացած սերմը, մեկ հեկտարից ստանում է լավագույն դեպքում 2000 կգ ցորեն, ապա որակյալ սերմացուի կիրառման դեպքում, ընդհանուր գործն արդյունավետ կազմակերպելով, կստանա առնվազն 3000 կգ։

Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20-ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան, որոնք մինչ այդ կստանան ծրագրի իրականացման բոլոր ցուցումները։

Ցորենի որակյալ սերմացու ներկրող կամ արտադրող կազմակերպությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրում որպես մատակարար ներգրավվելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր