ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաստաթղթով ապացուցվում է՝ Ռուսաստանը խախտել է Խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականությունը». Ռուբեն Շուխյան
04:05, 04.07.2020 | mamul.am
8289 | 1

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի որոշումը, թվագրված 12 հունիսի 1921թ. և ստորագրված ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի կողմից, որով «Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութան անբաժան մասը»:

Պատմական անհրաժեշտություն է, որ անցյալի հանցագործությունների իրավա-քաղաքական գնահատականը տրվի սկսած 1920-ից: Այս փաստաթղթով հստակ ապացուցվում է, որ Ռուսաստանը ոչ միայն օկուպացրել է ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև դրանից հետո խախտել է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1923-ին Լեռնային Ղարաբաղը բռնակցելով Ադրբեջանին:

Պատկերը՝ Արա Պապյանի ՖԲ էջից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր