ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գիտեն՝ իրենց ստեղծած համակարգով արդարադատության չեն հասնի»․ Արսեն Խառատյան
05:25, 04.07.2020 | mamul.am
4641 | 1

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է պատկերացնել Հայաստանի դատական համակարգի ավելի լավ գնահատական, քան երկրի բարձրագույն դատական մարմնի` Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամների վարքագիծը: Այսպես, 10-ամյակներով ՍԴ դատավոր հանդիսացած թոշակի ուղարկվող անձինք, իրենց վերաբերյալ կայացված որոշումը ուզում են վիճարկել ոչ թե Հայաստանի դատական ատյաններում, այլ` Եվրոպական դատարանում: Ինչո՞ւ, որովհետև շատ լավ գիտեն իրենց իսկ ստեղծած համակարգի միջոցով արդարադատության հասնելու անհնարինությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր