ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում». Սուրեն Սահակյան
19:40, 03.07.2020 | mamul.am
4690 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլը գրում ա, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի ընտանիքին պատկանող կազմակերպությունում ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ ով դրա մասին բարձրաձայնում ա, առաջարկում են պատվիրածը «հյուրասիրել»։ Գրում են ու ցույց են տալիս, որ ծառայողական անհրաժեշտությունից դուրս, ոչ աշխատանքային ժամին, նրան սպասարկող մեքենաները ՃԵԿ կանոնների խախտմամբ կայանած են լինում նրա ընտանիքին պատկանող կազմակերպության դիմաց։ Նա իր պատասխանում հաստատում ա էդ բոլոր տեղեկությունները, դրանց մեղքը բաշխում իրենից սկսած բոլորի վրա ու հետո պնդում, թե դրա մասին բարձաձայնողներն ազգային դավաճաններ են: Երկաթ-բետոնյա տրամաբանություն ա, ինչ խոսք։

Եթե «ազգային դավաճանության» մասին ա խոսք գնում, ապա երևի պետք լինի գնալ Ամուլսարի հարցով «Լիդիան»-ի հետ նոր, ենթադրյալ բանակցությունների չճշտված լուրերի հետքերով, որտեղ չեն դադարում նաև Աղաջանյանի կամ նրա մտերիմ շրջապատի շահագրգռվածության մասին խոսակցությունները։ Ժողովրդական դարձվածքն ասում ա՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր