ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ղումար խաղացող ոչ բոլոր թիմերն են պատժվել». Թաթուլ Հակոբյան
19:15, 03.07.2020 | mamul.am
6448 | 0

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշումը՝ արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում, այն է՝ ղումարը, միայն ու միայն պետք է ողջունել: Նրանք, լինեն ակումբներ, մարզիչներ կամ ֆուտբոլիստներ, պետք է ցմահ զրկվեն ֆուտբոլից, քանի որ վարկաբեկում են հայկական ֆուտբոլը և հիասթափեցնում այս կախարդական խաղի սիրահարներին:

Բայց ես, թույլ տվեք մի բան ասեմ: Ղումար խաղացող ոչ բոլոր թիմերն են պատժվել: Սա իմ կարծիքն է: Ես իրավունք չունեմ նշել որևէ ակումբի անուն, քանի դեռ չունեմ ապացույց, որ այդ թիմը ստեղծվել է ղումարի համար: Բայց երբ ես նայում եմ Առաջին խմբի առաջնության արդյունքները, տեսնում եմ մի թիմ, որը պարտվել է ամենախոշոր հաշիվներով և ամենաշատը, սակայն այդ թիմը ու ևս երկու կասկածելի թիմեր, չկան պատժվածների մեջ:

Սա պետք է դառնա ֆուտբոլային մեկնաբանների և լրագրողների ուսումնասիրության առարկա: Պետք է նաև տեսնել, թե պատժված թիմերը և չպատժվածները ինչպես են քվեարկել ՀՖՖ նախագահի վերջին քվեարկության ժամանակ:

Բայց, ամեն դեպքում, միայն ու միայն ողջունելի է ՀՖՖ որոշումը՝ հայկական ֆուտբոլից արմատախիլ անել ղումարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր