ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Քոչարյանն ու Ծառուկյանը բանտում չեն, որովհետև իշխանությունը դատարաններին չի միջամտում». Վարդան Հարությունյան
22:45, 03.07.2020 | mamul.am
5267 | 1

«Իշխանությունները չեն խառնվում դատարանների գործերին։ Դրա լրջագույն վկայությունն այն է, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ կազմակերպելու համար մեղադրվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեցին»,- 24 TV-ի եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին՝ իրավապաշտպանն ասել է, որ հարցը լուծված է համարում: Նրա խոսքով` իշխանությունը վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր. «Եթե ժամանակին ՍԴ-ի հարցն ԱԺ-ում լուծվեր ու հենց սկզբում, չէր քաղաքականացվի»,- ասել է նա։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր