ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ծառուկյանը դիմում է Ռուսաստանին, ասելով՝ ինձ փրկեք, ես պաշտպանության կարիք ունեմ». Ազատ Արշակյան
23:35, 03.07.2020 | mamul.am
6232 | 1

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը՝ կապված ՀՀ-ում «հակառուսական տրամադրությունների» հետ:

«Մենք գործ ունենք վերջին հույսի ակցիայի հետ: Ինչպես ֆուտբոլիստն է ձեռքով խաղալով՝ պահպանում դարբասը, և դրան հաջորդում է տուգանային հարվածը, հիմա մենք գործ ունենք այդպիսի երևույթի՝ վերջին հույսի հետ. արջը ռազբորկա է անում, և նապաստակն ուշացած գալիս է, ասում՝ արջին բան ասող կա՞: Գագիկ Ծառուկյաը ոչ թե Ռուսաստանին է պաշտպանում հայերից և Հայաստանում, այլ ինքն արդեն դիմում է Ռուսաստանին, ասելով՝ ինձ փրկեք, պաշտպանեք, ես պաշտպանության կարիք ունեմ: Ծառուկյանն ամեն ինչ արել է իրեն պատասխանատվությունից փրկելու համար, և վերջինը հենց այն է, որ նա հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանն է Հայաստանում: Մենք գիտեինք, որ նա Ռուսաստանի ագենտն է, և հիմա երբ հայտարարում է այդ մասին, նա բարձրաձայնում է՝ իմ շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, իմ և Հայաստանի ժողովրդի շահերը հակասական են: Սա Ծառուկյանի կողմից փրկության աղաղակ է»,- ասել է Արշակյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր