ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է քաղաքը
23:15, 03.07.2020 | mamul.am
19044 | 0

Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է ԱՄՆ-ի Բերլինգթոն քաղաքը, որը գտնվում է Այովա նահանգում: Հասթինգս քաղաքի բնակիչները ևս սկսել են բողոքել միջատների հարձակումներից: Միջատների պարսն այնքան մեծ է, որ նկատվել է նաև NWS օդերևութաբանական ռադարից:

Քաղաքային իշխանությունները որոշել են անջատել փողոցային լուսավորությունը, որպեսզի առավել չգրավեն տարվա այս ժամանակահատվածում Միսսիսիպի գետի ափերին բազմացող, ձվադրող միջատների ուշադրությունը: Ի դեպ, այս ամբողջ պրոցեսը տևում է 1-2 օր, ինչից հետո օրաբզեզները սատկում են:

Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է քաղաքը
Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է քաղաքը
Օրաբզեզների հսկայական պարսը ծածկել է քաղաքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր