ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Լիկա Թումանյանը պատասխանել է ՀՌԱՀ նախագահին
23:45, 03.07.2020 | mamul.am
5460 | 2

Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն, «ArmNews FM»-ի տնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ

«Եթերում դիմակ կրելու և «Արմնյուզ» հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ.

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։

Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ,

հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, և ի վերջո, կամ ինձ, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում, կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, և այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ և իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։

Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ,

մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների և ընկալումների հարցում՝ նաև իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։

Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ,

կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, և միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու և օրինապաշտ համայնքն ենք, և նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։

Եվ վերջում կարևոր հավելում․ մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ և այլն, և այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլևս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային, մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում, քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։

Տիգրան Հակոբյան ջան, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք: ՀՌԱՀ նախագահը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր