Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+22 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԻՊ-ը՝ դիմակ չկրելու համար հաղորդավարներին վարչական տույժի ենթարկելու մասին
23:55, 03.07.2020

Մարդու իրավունքների պատպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:

Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ Ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված այսօր նշված լրատվամիջոցներ Ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի կարևոր դերը զանգվածային լրատվության միջոցների գործունեության ոլորտում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՌԱՀ-ի միջև համագործակցությունը՝ ՀՌԱՀ-ի հետ կնախաձեռնվեն անհրաժեշտ քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ Ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր