ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Համացանցում ընտրում են «թանգարանային լավագույն հետույքը»
23:45, 05.07.2020 | mamul.am
10647 | 0

Համացանցում նոր ֆլեշմոբ է սկսվել. աշխարհի թանգարանները #BestMuseumBum (լավագույն թանգարանային հետույք) հեշթեգով լուսանկարներ են հրապարակում իրենց թանգարանային նմուշներից՝ կից զվարճալի գրառումներ անելով:

Թեման առաջարկել է Յորքշիրյան թանգարանը: Թանգարանի թուիթերյան էջում հրապարակվել է մարմարե արձանիկի լուսանկար, որին կից գրված է. «Այս հիասքանչ մարմարե արձանիկը ցուցադրում է մարզիկի կազմվածքը նրա լավագույն մարզավիճակում: Հնարավոր է, որ այն զարդարել է Էբորակումի հարուստ բնակիչներից մեկի տունը: Արդյոք ինչ-որ մեկը կծե՞լ է նրանից մի կտոր»:

Զվարճալի գրառումը կարճ ժամանակում մեծ տարածում է գտել և ֆլեշմոբին են միացել շատ թանգարաններ աշխարհի տարբեր ծայրերից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր