ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «165 դրամ։ Սա այն տարեկան գույքահարկն է, որը ես վճարելու եմ այս տարի Գարեգին Նժդեհ մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող իմ երկսենյականոց բնակարանի համար։ Եթե կան մարդիկ, ովքեր համարում են, որ ամսական 14 դրամ գույքահարկը արդար է, ապա ավելացնելու բան չունեմ։ 6 տարի հետո տարեկան գույքահարկս կկազմի ընդամենը 11.516 դրամ կամ ամսական 960 դրամ։ |