ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ
12:20, 04.07.2020 | mamul.am
8171 | 0

Հուլիսի 4-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 10 842 028 է, մահացել է 521 277 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 11 080 529 մարդ, մահացել է 525 209 հիվանդ, ապաքինվել՝ 6 345 233-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 2 795 072 (մահացել է 129 437 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 539 081 վարակակիր (մահացել է 61 884 մարդ), Ռուսաստանը՝ 666 941 վարակակիր (մահացել է 9 844 մարդ), Հնդկաստան՝ 648 315 (մահացել է 18 655 մարդ), Պերու՝ 295 599 վարակակիր (մահացել է 10 226 մարդ), Չիլի՝ 288 089 (մահացել է 6 051 մարդ), Մեծ Բրիտանիա` 285 787 վարակակիր (մահացել է 44 216 մարդ) և Իսպանիա՝ 250 545 վարակակիր (մահացել է 28 385 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր