ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չհոգնեցի՞ք, ա՛յ անհայրենիք թշվառներ»․ Լյովա Եղիազարյան
13:15, 04.07.2020 | mamul.am
7439 | 2

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհոգնեցի՞ք, ա՛յ վարձկան տխմարներ

Հեղափոխությունից հետո մսուրն ու կերը կորցրած, իրեն քաղաքական համարող, բայց իրականում արժեհամակարգից զուրկ, պաշտոն մուրացող, բայց մերժված, ռուսներին քծնող ու նրանցից օգնություն մուրացող մի գորշ զանգված մարդկանց վրա հոգեբանական ներգործության կեղտոտ ու անբարո մեթոդներով սկսեց արշավ հեղափոխության արժեքների, հեղափոխության առաջնորդի և ընկերների դեմ:
Սկզբում հեղափոխությունը կապեցին աղանդավորների, ապա ԼԳԲՏ համայնքի, այնուհետև Սորոսի, հետո արևմուտքի և այլ ուժերի հետ: Այս քարոզարշավում տանուլ տվին:
Անցած մեր ժողովրդի համար ամենանվիրական արժեքների վրայով: Մտան առաջնորդի, նրա ընկերների ու հարազատների անձնական կյանք՝ ընտանիք, ծնողներ, երեխաներ: Ամենալկտի կեղծիքի ու ստի դիմեցին: Այստեղ էլ տանուլ տվեցին:
Մտան Արցախի հարցի կարգավորման դաշտ՝ հարայ-հրոց հողերը տալիս է, Լավրովը այս է ասել, Միլիտոսը այս է ասել, Փիլիփոսը այն է ասել: Տեսան հավատացող չկա, լռեցին: Այս ազգուրաց քարոզարշավն էլ տանուլ տվին:
Շարունակեցին: Երկրին պատած դժբախտությունը՝ վարակը օգտագործել ու օգտագործում են իրենց եղկելի նպատակներին հասնելու համար: Այտեղ էլ զուր հույսեր են փայփայում: Հիմա էլ տղա են ուզում բերել՝ հանձին ռուսների:
Չշարունակեմ:
Չի ստացվելու:
Պարտություն՝ պարտության հետևից:
Չհոգնեցի՞ք, այ խեղկատակներ
Չհոգնեցի՞ք, այ անհայրենիք թշվառներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր