Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ Նաիրա Զոհրաբյանի երկրպագուն չեմ եղել և չեմ, ինչի մասին վկայում են այդ թեմայով իմ բազմաթիվ գրառումները: Նախ որպես տղամարդ. Արսեն ջան, տղա ջան, քեզ չեն սովորեցրե՞լ, որ կնոջ հետ պետք է հարգանքով խոսել: Երկրորդ, որպես լրագրող և սցենարիստ. կոչ-դիմումիդ ձևն ու ոճը բացարձակապես ո՛չ սրամիտ է, ո՛չ սարկաստիկ, ո՛չ էլ իրոնիկ: Այն հիշեցնում է մի մորուքավոր անեկդոտ. «բա ինչի՞ գլխարկ չես դրել» տրամաբանությամբ, որից մի կիլոմետրից գալիս է ինքնահիացմունքի բուրմունք: Երրորդ, որպես ՀՀ քաղաքացի. դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների քեզ վստահված առողջությունը իդեալական վիճակում է, որ անցել ես լեզվակռվի: Հ.Գ. «դուք»-ով չեմ դիմում, քանի որ դրա ո՛չ անհրաժեշտությունն եմ տեսնում, ո՛չ էլ իմաստը…»։ |